|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ապրիլի 23-ին Երուսաղեմում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ջահերով երթ: «Հայ Երուսաղեմն այսօր» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է` երթը սկսվել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանից և շարժվել դեպի նոր Երուսաղեմում գտնվող Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որտեղ տեղի է ունեցել «Բարեխոսության կարգ» աղոթքը: Այնուհետև երթը շարունակվել է դեպի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան, որի դիմաց տեղի է ունեցել մոմավառություն:




