|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Սեպտեմբերի 11-ին` ժամը 20-ին, մի խումբ հայկական և եզդիական կազմակերպությունների նախաձեռնությամբ, կիրականացվի ջահերով երթ` Ազատության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ: Երթը նվիրված է Իրաքում ցեղասպանության ենթարկվող եզդի ժողովրդին:
Yerkir.am-ի հետ զրույցում «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի նախագահ Բորիս Մուրազին նշեց, որ դա ակցիա է` ինչ-որ բան ցույց տալու, մեր բողոքն արտահայտելու:
«Ակցիայի նախաձեռնողը մեր կազմակերպությունը չէ, մենք այս պահին կոնկրետ գործողություններով ենք զբաղվում, որպեսզի այդ մարդկանց օգնության հասնենք, քանի որ մեկ անգամ չէ, որ ասել ենք` միջազգային հանրությունը թքած ունի եզդիների խնդրի վրա, և եթե մենք չենք զբաղվում մեր խնդիրներով` այլ կերպ անհնար է ստիպել միջազգային որևէ կառույցի` անդրադառնալ դրանց: Մենք պետք է նախ փորձենք զենք վերցնողներին օգնել, փախստականներին ձեռք մեկնել»,- ասաց Մուրազին:
Նրա կարծիքով` Հայաստանում այն, ինչ պետք է արվեր, արդեն արվել է, մնում է` փախստականների ընդունման-չընդունման հարցը որոշվի: