|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ռոբերտ Քոչարյանը շնորհավորե՞լ է Վլադիմիր Պուտինին՝ նախագահի ընտրությանը տարած հաղթանակի կապակցությամբ»,- NEWS.am-ը դիմել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին։ «Այո, նախագահ Քոչարյանը երեկ շնորհավորել է նախագահ Պուտինին՝ ստացած համաժողովրդական աջակցության և ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ»,- հարցին ի պատասխան նշել է Բագրատ Միկոյանը:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնությունում մարտի 17-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթել է 87,34 տոկոս ձայնով։ Նխագահի մյուս երեք թեկնածուների միջև ձայները բաշխվել է հետևյալ կերպ․ Նիկոլայ Խարիտոնովի օգտին քվեարկել է ընտրողների 4,31%-ը, Վլադիսլավ Դավանկովի օգտին՝ 3,79%-ը, իսկ Լեոնիդ Սլուցկիի օգտին՝ 3,19%-ը: