Միասին կարող ենք
կարևոր
817 դիտում, 59 րոպե առաջ - 2026-05-21 22:14
Հասարակություն

«Իրական Հայաստանի» ֆեյք բնակիչները, կամ ինչպես են իշխանությունները «համաժողովրդական աջակցության» պատրանք ստեղծում համացանցերում. Նինա Մարգարյան

«Իրական Հայաստանի» ֆեյք բնակիչները, կամ ինչպես են իշխանությունները «համաժողովրդական աջակցության» պատրանք ստեղծում համացանցերում. Նինա Մարգարյան

Քաղաքագետ Նինա Մարգարյանը գրում է.

««Իրական Հայաստանի» ֆեյք բնակիչները, կամ ինչպես են իշխանությունները «համաժողովրդական աջակցության» պատրանք ստեղծում համացանցերում։

Փաստորեն Ն.Փ.-ի աջակցության ցուցանիշն այնքան «բարձր է», որ ստիպված է ոչ միայն նախընտրական հանդիպումներին նույն մարդկանց հետը տանել իբրև տեղի բնակիչներ (ինչը բազմիցս ֆիքսել են տեսախցիկները), այլ նաև համացանցերում է ստիպված «հին ու բարի» մեթոդներին դիմել՝ «համաժողովրդական սերը» ձևացնելու։

Այսպես, օրինակ, ընդդիմության էջերին մեկնաբանություններ է գրում ոմն Մարի Վարդանյանը, ով ներկայանում է որպես «Արդշինբանկի» աշխատակից։

Սակայն պարզ որոնման արդյունքում պարզվում է, որ «Джексон оказался женщиной», և ֆեյքերի ֆաբրիկայի զոհ է դարձել մի գեղեցկադեմ երիտասարդ, ում նկարն առանց ամաչելու գողացել են իր ինստագրամյան էջից, և իր դեմքն օգտագործում են ընդդիմության դեմ մեկնաբանություններ գրելով և Ն.Փ.-ի հանդեպ «համաժողովրդական սիրո» միֆը ստեղծելով, հույս ունենալով ստանալ «все побежали, и я побежал» էֆեկտը։

Պարզունակագույն մանիպուլյացիոն տեխնոլոգիա։

Ահա սա՛ է իրականում «ժողովրդից ձայն խլելը»»։