Միասին կարող ենք
կարևոր
1570 դիտում, 14 ժամ առաջ - 2026-05-05 15:45
Քաղաքական

Իշխանությունները հաղթանակ են ներկայացնում Անիի կամրջի վերականգնումը, սակայն փակ է մնում Մարգարայի կամուրջը, որն ավելի կարևոր է․ Նինա Մարգարյան

Իշխանությունները հաղթանակ են ներկայացնում Անիի կամրջի վերականգնումը, սակայն փակ է մնում Մարգարայի կամուրջը, որն ավելի կարևոր է․ Նինա Մարգարյան

Քաղաքագետ Նինա Մարգարյանը գրում է.

«Մինչդեռ իշխանությունները որպես դարավոր հաղթանակ են ներկայացնում պատմական նշանակություն ունեցող, բայց տրանսպորտային-լոգիստիկ, տնտեսական տեսանկյունից ոչինչ չտվող Անիի կամրջի վերականգնումը, փակ է մնում Մարգարայի կամուրջը, որը իսկապես մեծ նշանակություն ունի երկրի տնտեսության համար։

Ասեմ ավելին, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տրանսպորտային շրջափակումը շարունակվում է։

Հա, մեկ էլ քանի դեռ մենք ընդամենը մեկ պատմական նշանակություն ունեցող օբյեկտի վերականգնումից էքստազի մեջ ցնցվում ենք, Արցախում տասնյակ պատմամշակութային նշանակություն ունեցող կառույցներ են ոչնչացվում՝ հայ եկեղեցիները, հուշարձանները»։