25 04 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 415.63 |
GBP | ⚊ | 481.74 |
GEL | ⚊ | 145.81 |
RUB | ⚊ | 4.18 |
USD | ⚊ | 390.04 |
ԱՄՆ-ն կարծում է, որ «Իրանի ապակայունացնող ազդեցության» դեմ պայքարի ամենաճիշտ ճանապարհը դիվանագիտական կարգավորումն է։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Միացյալ Նահանգները շարունակում է հավատալ, որ դիվանագիտությունը, որը լրացվում է տնտեսական ճնշմամբ, զսպվածությամբ և պաշտպանական ոլորտում ուժեղ համագործակցությամբ, այս վտանգավոր գործողությունները զսպելու լավագույն միջոցն է։ Մենք աջակցում ենք Սաուդյան Արաբիայի ջանքերին՝ ուղղված հարաբերությունների դեէսկալացիային ու կայունացմանը»,- ասել է նա։
Չորեքշաբթի Բլինքենը և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներն իրենց աջակցությունն են հայտնել Միջուկային զենքի չտարածման պայմանագրին և Թեհրանին կոչ են արել լիովին համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ։