|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ մայիսի 28-ին իշխանական վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կայցելի Սարդարապատի հուշահամալիր։
Դա նշանակում է, որ դեպի հուշահամալիր տանող ճանապարհը վաղ առավոտից կփակվի, ոստիկաններն ուժեղացված ծառայություն կիրականացնեն, իսկ իշխանական լրատվամիջոցները կցուցադրեն, թե ինչպես է անկախությանը հարգանքի տուրք մատուցում եւ կեղծ հայրենասիրություն ցուցադրում մի անձնավորություն, որն ընդամենը 5 տարում ոչնչացրել է Հայաստանի անկախությունը, տրորել հայ ժողովրդի արժանապատվությունը, անչափելի կորուստներ պատճառել մեզ, իսկ երկիրը հասցրել մի եզրագծի, որի վրա կանգնած էր առաջին հանրապետությունը՝ 1920 թվականին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում