| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 4207 դիտում,
        
            4207 դիտում,  2 տարի առաջ - 2023-05-20 10:37
            2 տարի առաջ - 2023-05-20 10:37  
         
                
            «Փաստ» օրաթերթը գրում է․
Օրերս մենք տեղեկացրել էինք, որ իշխանությունների հրահանգով պարբերաբար մերժվում են միջնորդությունները՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ միջազգային կոնֆերանսների, հանդիպումների, տարբեր այլ միջոցառումների մասնակցելու նպատակով երկրից մեկնելու վերաբերյալ: Պարզվում է՝ այս թեման քննարկումների լուրջ առիթ է դարձել նաև «դրսում»: Ի մասնավորի, մայիսի 18-ին Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի (Centrist Democrat International) Գլխավոր ասամբլեան Սլովենիայում կայացած նիստում արտակարգ բանաձև է ընդունել Հայաստանում ժողովրդավարության հետ կապված իրավիճակի վերաբերյալ։
Նախ՝ ասամբլեան Արմեն Աշոտյանի մասնակցության խոչընդոտումը միջազգային քաղաքական միջոցառմանը ճանաչել է որպես մասնակցային ժողովրդավարության դեմ ոտնձգություն, ինչպես նաև դատապարտել է քաղաքական դրդապատճառներով քրեական գործեր հարուցելը` դրանք համարելով անընդունելի և հակասող արդարության և օրինականության սկզբունքներին: Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի Գլխավոր ասամբլեան կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝ անհապաղ վերջ դնել քրեական գործերը քաղաքական նպատակներով օգտագործելու չարդարացված պրակտիկային:
Միևնույն ժամանակ Ասամբլեայի ընդունած բանաձևում նաև նշվում է, որ լիակատար համերաշխություն են հայտնում Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և հանդես գալիս որպես միասնական ճակատ՝ ի պաշտպանություն քաղաքական ազատությունների։Հավելենք, որ Կենտրոնամետ դեմոկրատական ինտերնացիոնալը քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների ամենամեծ և ամենաազդեցիկ միջազգային ասոցիացիան է Միացյալ Նահանգներում, Եվրոպական միությունում և Լատինական Ամերիկայում, որը միավորում է 109 քաղաքական կուսակցություն 83 երկրներից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում