|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Գահերի խաղը» հանրահայտ հեռուստասերիալը հեռարձակող HBO հեռուստաալիքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել չօգտագործել հեռուստաալիքի մտավոր սեփականությունը քաղաքական նպատակներով։ Այս մասին հայտարարել է հետուստաալիքի պաշտոնական ներկայացուցիչը. տեղեկացնում է Bloomberg-ը։
Նշվում է, որ իրենք հասկանում են ԱՄՆ նախագահի՝ սերիալի կերպարները հրապարակելու ցանկությունը՝ վերջին եթերաշրջանի հայտնիության շնորհիվ, բայց, միևնույն է, պնդում է, որ բացակայում են «Գահերի խաղը»-ի ապրանքանիշն օգտագործելու իրավական հիմքերը:
Գործակալությունը նաև նշում է` Թրամփի փաստաբանները մեկ անգամ չէ, որ մտահոգություն են հայտնել սերիալների երաժշտության կամ կերպարների ոչ իրավաչափ գործածման վերաբերյալ: Այս ամենի արդյունքում նրան սպառնում է հետապնդում` հեղինակային իրավունքների խախտման հոդվածով:
