|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայտնել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Գորիսում է: Ինչպես Սիսիանում, այնպես էլ Գորիսում վարչապետը պատասխանեց քաղաքացիների հարցերին, սակայն նախքան հարցերին պատասխանելը անդրադարձավ «Դուխով» լոգոյին: Ի դեպ, քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նա կրում է այդ լոգոյով գլխարկ:
«Ես այս գլխարկը դրեցի, բայց նկատում եմ` վերջին շրջանում այս լոգոն կոմերցիոն նպատակներով է օգտագործվում: Ես դրան սկզբունքորեն դեմ չեմ, բայց այն օգտագործվում է բուքմեյքերական գրասենյակների կողմից: Անկեղծ ասած` դա ինձ շատ է մտահոգում: Կոչ կանեի, որ այդ նպատակներով չօգտագործվի, առանց այդ էլ մարդիկ բուքմեյքերական գրասենյակների տարբեր խաղային ավտոմատների հետ կապված խնդիրներ ունեն: Եթե շարունակվի օգտագործվել, պետք է մտածենք, թե այս լոգոյի հետ ինչ անենք»,- ասաց Փաշինյանը և մեկ անգամ ևս շեշտեց, որ կոչ է անում` չօգտագործեն: