|
Փոխարժեքներ
12 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.51 |
| EUR | ⚊ | € 449.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.8812 |
| GBP | ⚊ | £ 517.38 |
| GEL | ⚊ | ₾ 140.49 |
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը մայիսի 10-ին Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանի նախաձեռնությամբ առցանց հանդիպում է ունեցել Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, նախարարը ներկայացրել է շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, անդրադարձել առաջացած հումանիտար և գոյաբանական խնդիրներին։
Խոսելով հայրենիք-սփյուռք կապի մասին՝ Սերգեյ Ղազարյանը երախտագիտություն է հայտնել Ավստրալիայի հայ համայնքին շրջափակումից ի վեր Արցախին ցուցաբերած նյութական օժանդակության համար։ Այդ համատեքստում նախարարը կարևորել է նաև Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի վարած հանցավոր քաղաքականության մասին արտերկրում իրազեկվածության բարձրացման աշխատանքների նշանակությունը։
Հանդիպման ավարտին նախանշվել են փոխգործակցության հետագա ուղղությունները։