|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ինչպես և սպասելի էր, ՀՀ դե-ֆակտո իշխանությունը սկսեց հերքել նաև Հայոց ցեղասպանության փաստը։ Այսպես, ՀՀ դե-ֆակտո կառավարության պաշտոնական թվիթերում «Հայոց ցեղասպանություն» իրավական եզրույթի փոխարեն օգտագործվել է «Մեծ եղեռն» գեղարվեստական արտահայտությունը։ Այս մասին տելեգրամյան իր էջում րում է թյուրքագետ Վարուժան Գեղամյան։
««Ցեղասպանություն» բառը չասելու համար ժամանակին այս հնարքին էր դիմել ԱՄՆ նախագահ Բ. Օբաման։
Հիմա Թուրքիայի ու Ադրբեջանի կամքը կատարելու համար Հայոց ցեղասպանության եղելությունը սկսում է աստիճանաբար հերքել նաև ՀՀ դե-ֆակտո իշխանությունը։
Հայաստանի թուրքացման ևս մեկ նմուշ էր երեկ Ծիծեռնակաբերդի լույսերի անջատումը «Ջահերով երթի» ժամանակ։ Եթե սրան գումարենք այն հանգամանքը, որ արդեն 2 տարուց ավելին է՝ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը դադարեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար միջազգային պայքարը, ապա կհասկանանք, որ գործ ունենք միտումնավոր վարվող քաղաքականության հետ։
Աստիճանաբար այս ամենը ավելի մեծ մասշտաբներ է ընդունելու»,- գրել է թուրքագետը։