կարևոր
2521 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-20 14:12
Քաղաքական

Ինչու՞ եք մենք ուշանում, ադրբեջանցին ավելի արագ ա բարձրանում մեր սահմաններ. Սեյրան Օհանյան

Պարոն Սանոսյան, տարածքների համաչափ զարգացումը գերակա խնդիր է ցանկացած պետության համար, մանավանդ մեր իրավիճակում գտնվելու պարագայում։ Տարածքների համաչափ զարգացման պարագայում անչափ կարևոր է Ձեր նախարարության համագործակցությունը այլ կառույցների հետ, որոնք պետք է ապահովվեն մանավանդ սահմանային բնակիչներին իրենց հողին կարչաց լինելը։ Այս մասին ԱԺ-ում Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանին դիմելով ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Այսօր, սահմանային բանկիչները առնչվել են մի շարք խնդիրների հետ, սկսած անվտանգության, վերջացրած գյուղատնտեսության զարգացման հետ կապված հարցերով։ Արդյո՞ք Ձեր նախարարությունում անցած տարվա կամ  նախանցած տարվա ընթացքում իրականացվել է վերլուծություն նախարարության խաղաղ ժամանակահատվածից պատերազմի անցնելու ծրագերի համաձայն ի՞նչ գործողություններ են իրականցվել 44-օրյա պատերազմի ընթացքում, բանակի թիկունքում, խորքում ինժեներական աշխատանքներ իրականացնելու, այնուհետև հակառակորդի հայտնվելով մեր սահմաններում առաջընթացով, օգտագործելով մեր շինարարական, ինժեներական մեծ ներուժը բանակին աջակից լինելու, որովհետև այնպես է ստացվում, որ Ադրբեջանը ոչ մի ենթակառույց, բնակելի բանակվայր չունենալով ավելի արագ է բարձրացել մեր սահմանները սադրաննքներ կազմակերպում, քան մենք՝ ունենալով մեր բանկիչներին, մեր ճանապարհները պետք է առաջընթացով  արագ կանխարգելեինք և բարձրանայինք այդ բարձրունքները։

Արդյո՞ք տարածքների համաչափ զարգացման համար իրականացվում են հետազոտություններ, ո՞ր տարածքը ի՞նչ ուղղությամբ, ինչպես զարգացնել, ինչպես իրականացնել այն գործընթացները, որոնք  ինքնաբավ պետք է դարձնեն տվյալ մարզը, տվյալ համայնքային ուղղությունները։

Երկրորդ հարցը վերաբերում էր հետազոտություններին, բայց առաջին հարցի պատասխանը ակնկալում է պատերազմի ժամանակ տարածքային կառավարման նախարարության խնդիրների կատարումը բանակի համար բնագծեր կառուցելը։ Ինչո՞ւ ենք մենք այսօր ուշանում,ադրբեջանցին ավելի շուտ է բարձրանում, բայց մենք ունենք շինարարական ինժեներական մեծ ներուժ պետության մեջ, որ կարող ենք ընդգրկել։ Այդ հարցի շրջանակներում եղել եմ Տեղ Կոռնիձոր և մինչև սահման, այդ ճանապարհով անցել եմ, այդ ճանապարհի ասֆալտը մեկ շերտով է կառուցված, ի՞նչ քաղաքական պայմանավորվածությունների շրջանակներում է ճանապարհի ժամկետներ նշանակված և քաղաքացիները հետաքրքրվում են, խոսք էր գնում, որ պետք է  ավարտի ապրիլի մեկին, բայց այդ ճանապարհը իր սյուներով, արգելապատնեշներով, գծերով , և այլ ատրբուտներով պատրաստ չի մինչև հիմա»,- ասաց պատգամավորը: