|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Տարածաշրջանային իրադարձությունների համատեքստում այսօր Հայաստանն ու Արցախը հայտնվել են այնպիսի իրավիճակում, որ շարունակական են աշխարհի ուժային կենտրոնների շահերի բախումները մեր տարածաշրջանում։ Նաև տարածաշրջանային դերակատարների մուտքն է թույլ տրվել Հարավային Կովկաս, և թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռնարկած սադրանքի արդյունքում մենք հայտնվել ենք այսպիսի դժվարին իրավիճակում․ «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Մեկ տարի է անցել այն իրադարձություններից, որ հարձակում գործեցին Արցախի, հայ ժողովրդի նկատմամբ, և այդ մեկ տարվա ընթացքում լիարժեք գնահատական չի տրվել իրավիճակին։ Այս իրավիճակի ոչ ճիշտ դիագնոզն է, որն անորոշություն է բերում Հայաստանի ու Արցախի հեռանկարի համար»,- նշեց նա։