կարևոր
2962 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-11 18:22
Քաղաքական

Թշնամին անտեր սահմանից ներս է մտնում առնվազն 100-300 մետր, իրականացնում է ամրաշինական աշխատանքներ ու մեր տարածքից մեր դեմ կիրառում ականանետեր. Աղաբաբյան

Թշնամին անտեր սահմանից ներս է մտնում առնվազն 100-300 մետր, իրականացնում է ամրաշինական աշխատանքներ ու մեր տարածքից մեր դեմ կիրառում ականանետեր. Աղաբաբյան

Ադրբեջանը զենքի ուժով փաստացի սահմանների դելիմիտացիա-դեմարկացիա է կատարում՝ գծում է իր ուզած, իրեն հարմար սահմանը, խորանում է ՀՀ տարածքում, վերցնում իրեն անհրաժեշտ բարձունքներն ու հարմար տեղավորվում/ամրանում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է անվտանգության հարցերով փորձագետ Ալվինա Աղաբաբյանը․

«Պարզապես արձանագրենք

▪️ՀՀ-ն հրաժարվում է ՀԱՊԿ զորավարժությունից։

▪️ՀՀ-ն փաստացի հրաժարվում է ՀԱՊԿ դիտորդական առաքելությունից։

▪️ՀՀ-ում գրկաբաց ընդունված ԵՄ "դիտորդները" հավաքված ինֆորմացիան, որը ինչ ասես կարող է լինել, ուղարկում են նաև Ադրբեջանին։

▪️Ադրբեջանը զենքի ուժով փաստացի սահմանների դելիմիտացիա-դեմարկացիա է կատարում՝ գծում է իր ուզած, իրեն հարմար սահմանը, խորանում է ՀՀ տարածքում, վերցնում իրեն անհրաժեշտ բարձունքներն ու հարմար տեղավորվում/ամրանում։

▪️ՀՀ-ն ապրիլ 1-ին ընդառաջ ոչինչ չի անում Տեղ-Կոռնիձոր հատվածում սահմանն ամրացնելու ու պահելու համար։

▪️Թշնամին անտեր սահմանից ներս է մտնում առնվազն 100-300 մետր, իրականացնում է ամրաշինական ինտենսիվ աշխատանքներ։

▪️ՀՀ-ն սահմանից, համենայն դեպս Տեղ-Կոռնիձոր հատվածից, հանում է բանակը, փոխարինում ավելի քիչ հնարավորություններ ունեցող սահմանապահներով։

▪️Թշնամին այսօր՝ Տեղ-Կոռնիձոր հատվածում առաջ գալուց և ամանալուց 10 օր անց, արդեն ՀՀ տարածքից կրակ է բացում մեր ուղղությամբ, այդ թվում՝ ականանետային միջոցներից, ունենք զոհեր»։