25 04 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 415.63 |
GBP | ⚊ | 481.74 |
GEL | ⚊ | 145.81 |
RUB | ⚊ | 4.18 |
USD | ⚊ | 390.04 |
Լաչինի միջանցքում հավաքված այսպես կոչված էկոակտիվիստները տարածքային ու էթնիկ զտման կարգախոսեր են հնչեցնում՝ ասելով «Ղարաբաղն Ադրբեջան է, և վերջ»։ Իսկ սա նշանակում է, որ հայերը տեղ չունեն ԼՂ–ում․ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումների ժամանակ ասել է միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու Պիեռ դ՛Արժան
«Եթե անգամ այդ «ցուցարարների» նպատակն իրոք հանքերի գործունեությունը լիներ, միևնույն է՝ դու չես կարող փրկել բնությունը` 120 000 մարդու թույլ չտալով սնվել կամ զրկելով նրանց բուժօգնությունից։ Ադրբեջանի պլանը տեսնելու համար պետք է մի քանի հարցի պատասխանել` ինչո՞ւ է հենց Լաչինի միջանցքը փակել, ինչո՞ւ հենց ձմռան կեսին»,– ասաց միջազգային իրավունքի փորձագետը։
Պիեռ դ՛Արժան հավելեց, որ ՄԱԿ–ի միջազգային դատարանն այս դեպքում պարտավոր է գործել և դա անել անհապաղ։ Նրա խոսքով` եթե հրատապ միջոցներ չկիրառվեն Ադրբեջանի դեմ, ապա շուտով ԼՂ–ում հայեր չեն մնա։