|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ՌԴ արտգործնախարարության հետ համագործակցությամբ, մշտական կապի մեջ են բոլոր շահագրգիռ կողմերի հետ. Լաչինի միջանցքում իրավիճակը կարգավորելու համար ակտիվ ջանքերը շարունակվում են: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակին:
«Ի տարբերություն արտաքին խաղացողների մեծամասնության, ովքեր սահմանափակվում են հայտարարություններով և ապաէսկալացիայի կոչերով, ռուսական կողմը տեղում իրական լուծումներ է փնտրում և մարդասիրական օգնություն է ցուցաբերում։ Ուստի մենք կոչ ենք անում լիովին ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության, և կոչ ենք անում Բաքվին և Երևանին քաղաքական կամք դրսևորել առկա տարաձայնությունները շուտափույթ կերպով լուծելու համար», - հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: