|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մոսկվան կոչ է անում Բաքվին միջոցներ ձեռնարկել երկրների հարաբերությունները ռազմավարական դաշինքի մակարդակին վերադարձնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում ծագող խնդիրները պետք է լուծվեն գործընկերային եղանակով՝ օգտագործելով քաղաքական և դիվանագիտական ուղիներ։
«Մոսկվան խնդրել էր այցելել ձերբակալված ռուս լրագրողներին, սակայն նման հնարավորություն չի տրամադրվել»,- հայտնել է Զախարովան:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակը սրվեց, երբ ձերբակալվեցին «Սպուտնիկ Ադրբեջան» լրատվական գործակալության ղեկավարը և գլխավոր խմբագիրը։ Դրանից առաջ ձերբակալվել են նաև Բաքվում գտնվող մի խումբ ռուսաստանցիներ։