կարևոր
2362 դիտում, 6 ամիս առաջ - 2022-11-26 10:38
Քաղաքական

Միջադեպ հայկական պատվիրակության մասնակցությամբ. «Փաստ»

Միջադեպ հայկական պատվիրակության մասնակցությամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոյեմբերի 24-ին Վարշավայում իր աշխատանքներն է սկսել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որի հետ կապված ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «Փաստին»: Մասնավորաբար, պլենար առաջին նիստի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բավականին կոպիտ որակումներով է հանդես եկել Ռուսաստանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին:

Դրանից հետո դահլիճում գտնվողների մի մասը ոտքի է կանգնել ու հոտնկայս ծափահարել Զելենսկու հակառուսական ելույթը: Նրանց թվում են եղել նաև Հայաստանի պատվիրակության քպական անդամները, մասնավորաբար Էդուարդ Աղաջանյանը, Մարիա Կարապետյանը և Հռիփսիմե Գրիգորյանը:

Մեր աղբյուրների տեղեկացմամբ, սա նույնիսկ այլ երկրների որոշ ներկայացուցիչների տարակուսանքն է առաջ բերել, քանի որ մեկ օր առաջ Փաշինյանը անձամբ էր դիմավորում Վլադիմիր Պուտինին, նրան տեղափոխող մեքենան էր նստում, ընդգծված ջերմ ընդունելության արժանացնում, իսկ ընդամենը մեկ օր անց նրա պատգամավորները հոտնկայս ծափահարում են Զելենսկու, մեղմ ասած, կոպիտ գնահատականները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում