|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների համաձայն`դեկտեմբերի 31-ի գիշերը արտառոց միջադեպ է տեղի ունեցել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի` ՍԱՍ-ի Արտակի մասնակցությամբ:
Նոր Արեշի բնակիչ, թաղային հեղինակություն համարվող մի խումբ տղաներ փորձել են «հաշիվ մաքրել» պատգամավորի հետ ինչ-որ հարցի կապակցությամբ: Արդյունքում քաշքշուկ է սկսվել: Իրավիճակը հարթելու համար ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանն իրեն ամրակցված ատրճանակից օդ է կրակել: Բարեբախտաբար, վիրավորներ չկան: Չկա նաև իրավապահներին տրված հաղորդում և պաշտոնական տեղեկություն: Ասել է թե` «Բելաջիո-2»:
«Ժողովուրդ»-ը փորձել է կատարվածի մասին մեկնաբանություններ ստանալ Արտակ Սարգսյանից, սակայն նա այդպես էլ չի գտնվել: