|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի Արաբկիր վարչական շրջանն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում թեժ պայքար է սպասվում: Վերջին տվյալներով ՀՀԿ-ում հանգրվանած Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, ստիպված կլինի մրցակցության մեջ մտնել Արաբկիրում իրապես հեղինակություն ունեցող անձանց հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այդ ընտրատարածքից պատգամավոր է առաջադրվելու Արաբկիրի նախկին թաղապետ «Երիցյաններ» ընկերության սեփականատեր Ալբերտ Երիցյանը: Նա, հիշեցնենք, բավական մեծ ձայներով թաղապետ ընտրվեց: Իսկ թե ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններում որ ընտրացուցակով է առաջադրվելու որպես ռեյտինգային պատգամավորի թեկնածու, առայժմ հնարավոր չեղավ պարզել: Ալբերտ Երիցյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: