Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Հրազդանը սգում է երեկ Արցախում զոհված 20-ամյա Արտակ Ռաֆայելյանի կորուստը: Արտակին ճանաչողները հիշում են նրա ուժի, ֆիզիկական յուրահատուկ տվյալների, 15 տարեկանում սահմանած ռեկորդի մասին:
Նշենք, որ 2012թ-ի ապրիլի 14-ին՝ հենց իր ծննդյան օրը Հրազդան քաղաքի 15 ամյա բնակիչ Արտակ Ռաֆայելյանը Գինեսի կրկնակի ռեկորդ սահմանեց մեջքին պառկած, ձեռքերը վեր` արտակորում դեպի առաջ`պռես մարզաձևում` 5 ժամ 1 րոպեում` առանց դադարի կատարելով 9000 անգամ և գերազանցելով նախորդ ռեկորդակրի ցուցանիշը 1293-ով:
Առաջին ռեկորդը մինչև 16 տարեկանների միջև էր, իսկ երկրորդը` մինչև 25 և բարձր տարիքի: Արդյունքում Արտակի անունը գրվեց դյուցազնագրքում:
Դեռևս 2012թ-ին հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է դահլիճը քաջալերում Արտակին՝ ծափահարելով և վանկարկելով:
Մանրամասները՝ տեսանյութում: