|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վարդենիսը ցնծում է՝ ՔՊ֊ն պարտվել է, և համայնքի ղեկավար է ընտրվել Ահարոն Խաչատրյանը՝ հայտնում է Yerkir.am-ը։
Այս ընտրությունը վարդենիսցիների համար շատ կարևոր է, քանի որ ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ իրենց քվեները կարող էին փոշիանալ։ Առավոտից իշխող ՔՊ-ն անգամ սադրեց, որ հրմշտոց լինի և ընդդիմադիր պատգամավորներին բերման ենթարկեն, որպեսզի հնարավորություն ունենան համայնքապետի իրենց թեկնածուին անցկացնել։ Բայց ի պատիվ ընդդիմադիր դաշինքների՝ կարողացան տեր կանգնել վարդենիսցիների քվեներին, թույլ չտալ, որ իրենց թեկնածուներին դուրս բերեն համայնքապետարանից և 14/13 ձայների հարաբերակցությամբ համայնքապետ ընտրել ընդդիմադիր Ահարոն Խաչատրյանին։
Հատկանշական է, որ ընդդիմադիրների համայնքապետի նախորդ թեկնածուին կալանավորել են, նա էլ հրաժարվել է մանդատից հանուն թիմի։
Դժվար ձեռք բերված հաղթանակը, փաստորեն, կայացավ։
Մանրամասն՝ տեսանյութում․