|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Տեղեկացրել էինք, որ երեկ հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել՝ Վաչե Չիլինգարյանը: Նա Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքից էր: Շողակաթի ղեկավարը՝ Սուլիկո Շուշանյանը, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ մեկ տարի է, ինչ տղան զորակոչվել էր բանակ:
«Հունվարի 23-ին կլրանար մեկ տարին, ինչ ծառայում էր: Խելոք տղա էր. դպրոցն ավարտել ու բանակ է գնացել: Ընտանիքի հետ էր ապրում՝ հոր, մոր ու իրենից փոքր երկու քույրերի»,- հայտնեց նա:
Ըստ լուրերի` սահմանին կրակոցներ են հնչել, և տղայի ընկերոջը վիրավորել են: Վաչեն գնացել է օգնության ու նրա ուղղությամբ էլ են կրակել:
Շուշանյանը տեղեկացրեց նաև, որ զինծառայողի մարմինն այսօր կտեղափոխեն գյուղ, հոգեհանգիստն էլ տեղի կունենա այսօր: