|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բանակային 2-րդ սահմռկեցուցիչ մահվան դեպքը ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում է եղել: Երեկ 06:50-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 21-ամյա Արթուր Աջամյանը, իսկ 20-ամյա ծառայակից Դավիթ Մելիքբեկյանը վիրավորվել է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` զինվորները վիճել են, եւ միակ վարկածն այն է, որ Արթուրը կրակել է Դավիթի վրա ու կարծելով, թե նա մահացավ, հետո էլ իր վրա է կրակել ու ինքնասպան եղել: Իսկ Դավիթը ծանր վիրավորում է ստացել, բայց չի մահացել:
Մինչ բանակի բարձրագույն սպայակազմին կհետաքրքրի, թե ինչու մեկը մյուսին հերթ չեն տալիս բանակային այս ողբերգությունները, «Ժողովուրդ» օրաթերթը նոր մանրամասներ է պարզել Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում նոյեմբերի 26-ին ծառից կախված զինվորի՝ նախնական վարկածով` ինքնասպանության գործից:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ պարանը, որով Վահան Մուշեղյանը կախվել է ծառից, զորամասին չի պատկանել, գնել են Երեւանի Կոմիտաս փողոցում գտնվող շինանյութի խանութներից մեկից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։