կարևոր
3157 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-24 10:08
Քաղաքական

Զավեշտալի միջադեպ Հակոբ Արշակյանի մասնակցությամբ․ «Հրապարակ»

Զավեշտալի միջադեպ Հակոբ Արշակյանի մասնակցությամբ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում երեկ զավեշտալի միջադեպ գրանցվեց՝ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի մասնակցությամբ։ Նա արտաքին հետախուզություն ստեղծելու մասին նախագծի վերաբերյալ իր պատրաստած ելույթը հնչեցրեց բոլորովին այլ նախագծի քննարկման ժամանակ․ երբ քննարկվում էր «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու փաթեթը, որով ՊՊԾ-ն առանձնացվում է ԱԱԾ մարմիններից, Արշակյանը մոտեցավ ամբիոնին եւ սկսեց խոսել արտաքին հետախուզության ծառայության ստեղծման կարեւորության մասին։

Եվ չնայած դահլիճում քրթմնջոց բարձրացավ, բայց «երջանիկ անտեղյակն» այդպես էլ չհասկացավ պատգամավորների ուրախության պատճառը եւ ինքնագոհ հեռացավ ամբիոնից։ Որից հետո ԱԽՔ Արմեն Գրիգորյանը խորհրդարանին զեկուցեց Արշակյանին հուզող նախագիծը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում