|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, իհարկե, այն նախատեսված է»,-լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախատեսվում է Պուտինի և Փաշինյանի հանդիպում ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում։
Ինչպես պարզաբանել է Պեսկովը, հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 23-ին։