|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այն տեղեկությունները, ըստ որի, Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 5-ին կհանդիպեն Ստամբուլում:
«Նախագահ Պուտինի ծրագրերի մեջ մարտի 5-ին նման հանդիպում չի մտնում», - լրագրողներին հայտնել է Պեսկովը՝ նշելով, որ մարտի 5-ին այլ աշխատանքային ծրագրեր կան. հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Պեսկովը նաև ընդգծեց, որ աշխատանքային հանդիպումներ են տեղի ունենում ՌԴ և Թուրքիայի մասնագետների միջև՝ Իդլիբի վերաբերյալ:
Երեկ Էրդողանը լրագրողներին հայտնել էր, որ ՌԴ ղեկավարի հետ հանդիպումն ամենայն հավանականությամբ կկայան մարտի 5-ին: