|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման ֆոնին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ շփումներ դեռևս չի նախատեսում։ Պեսկովը հավելել է, որ կողմերի հետ շփումներն ընդհանուր առմամբ շարունակվում են՝ հիշեցնելով, որ մայիսի 9-ին Պուտինն առանձին զրույց է ունեցել Փաշինյանի հետ, որն այդ օրը Մոսկվայում էր։ «Շարունակվում են շփումները նաև ադրբեջանական կողմի հետ։ Ռուսաստանը շարունակում է իրականացնել իր գործառույթները, որոնք բխում են եռակողմ փաստաթղթերից»,- ասել է նա։
Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ն կողմերից զսպվածություն է ակնկալում և կոչ է անում չձեռնարկել գործողություններ, որոնք կարող են լարվածության աճի հանգեցնել՝ շեշտելով, որ կշարունակեն շփումները Երևանի և Բաքվի հետ։