23 09 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 411.87 |
GBP | ⚊ | 474.21 |
GEL | ⚊ | 145.03 |
RUB | ⚊ | 4.03 |
USD | ⚊ | 387.24 |
Վաղը՝ նոյեմբերի 5-ին՝ ժամը 15.00-ին դուրս եկեք ֆրանսիական հրապարակ և մերժեք բոլոր նրանց, ովքեր Արցախը համարում են ադրբեջան...
Դուրս եկեք և սեփական պատմությունն ուրացողներին հիշեցրեք, որ երբ Արցախը հիշատակվում էր ուրարտական սեպագրերում և հունական աղբյուրներում, ադրբեջան կոչվող միավոր չկար և չէր կարող լինել...
Դուրս եկեք և վերահաստատեք, որ Մեծ Հայքի Արցախ նահանգի Հաբանդ գավառում, երբ 4-րդ դարում հայոց քահանայապետ Գրիգոր Լուսավորիչը հիմնադրում էր Ամարասի եկեղեցին, իսկ ավելի ուշ Հայոց երկրամասում իշխում էին Առանշահիկները, ադրբեջան կոչվող պետություն, անգամ, պատմության արգանդում չկար...
Դուրս եկեք և փրկեք դարեր անց վերածնված և արդեն 30 տարուց ավելի անկախության ճանապարհ անցնող հայկական երկրորդ պետականության բեկորները...
ԴՈւՐՍ ԵԿԵՔ և մերժե՜ք Արցախը մերժողին, քանի դեռ ամեն ինչ չէ կորսված...
Սենոր Հասրաթյան
Արցախի ԶՈՒ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ