կարևոր
2905 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-25 16:12
Քաղաքական

Ադրբեջանն ու Թուրքիան ցույց են տալիս, որ պատրաստ չեն խաղաղության․ Սեյրան Օհանյան

Երբ սեպտեմբերի 13-ին վիճակն օրհասական էր, մենք եկել ենք և հայտարարություն ենք արել։ Մեր աշխատանքը Ազգային ժողովից դուրս շարունակում է, միգուցե դա այս պահին տեսանելի չէ: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Իհարկե, ժողովրդի հետ աշխատանքը, համոզման գործընթացը, ամենադժվարն է: Շատ դժվար է մարդկանց համոզել մի իրականության մեջ, երբ մարդկանց մի մասը մանիպուլացված է, մի մասն անտարբեր է, համակերպվել է այս ամենին, մի մասը վախենում է, որ նորից պատերազմ կսկսվի: Բայց երկրագնդի վրա չկա մի երկիր ու ազգ, որ իր պատմությունը կերտելու համար մարտնչած չլինի: Այդ առումով «Դիմադրության» շարժումը շարունակական է լինելու: Շարժման ղեկավարությունը համապատասխան ծրագրային գործունեություն է ծավալում, որը մենք կներկայացնենք: Դուք տեսել եք, որ վերջին ժամանակներում ժողովրդի հետ հանդիպումներ ենք իրականացնում»,- ասաց պատգամավորը

Նա կարծում է, որ նախորդ շարժման ժամանակ կարողացան ժողովրդի մոտ ոգին բարձրացնել, ուղղել ողնաշարը, թույլ չտալ, որ ժամանակից շուտ փաստաթղթեր ստորագրվեն, բայց դա բավարար չէր: Նա նշեց, որ դա տեսնում են և հիմա որոշակի վերլուծություն են անում:

Հարցին, թե «Դիմադրության» շարժումն ի՞նչ փաստաթղթերի ստորագրում է կանխել, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Դիմադրության» շարժումը կանխել է այն ծավալուն և արագընթաց գործընթացը, որը ճնշում է գործադրում ՀՀ իշխանությունների վրա։ Ակնհայտ է, որ պարտությունից հետո անընդհատ ճնշում են մեր իշխանությունների վրա նույն խաղաղության օրակարգով։ Մեր վրա ճնում են գործադրում մեր թշնամիները, մեր հակառակորդները: Մենք գտնում ենք, որ առանց իրական իրավիճակի փոփոխության գնալ խաղաղության անթույլատրելի է»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։

Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստ չեն խաղաղության։

Խմբակցության ղեկավարը շեց, որ ինքն անձամբ Նիկոլ Փաշինյանին հարց է տվել, ինչի հիման վրա է ասում, որ բանակում  բարեփոխումներ են  իրականացվում և ինչ փաստաթուղթ է կազմել։ Նրա խոսքով՝  Փաշինյանը երկար-բարակ խոսեց և ասաց՝ ըստ էության, որևէ փաստաթուղթ չկա։ Դրանից հետո գալիս է ինչ-որ նախարար և ասում է, ինձ դուր չեկավ այդ փաստաթուղթը․ «Երկու տարի այդ փաստաթղթի վրա աշխատանք չի տարվել, զուտ խոսակցություններ են եղել։ Եթե  խաղաղ պայմաններում կարելի է իրականացնել  ամսից  տարվա ընթացքում, ապա մեր իրավիճակում իրենց պարտավոր էին 3-6  ամսվա ընթացքում կազմել Զինված ուժերի բարեփոխումների պլանը, որը մինչև այսօր գոյություն չունի»,- ասաց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։