կարևոր
3235 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-15 14:59
Քաղաքական

Ատամ ցույց չտալ թշնամուն ու մեր շահերը չպաշտպանել բնորոշ է պարտված իշխանությանը․ Սեյրան Օհանյան

Ընդդիմությունը միշտ ԱԺ-ում է եղել, «Հայաստան» խմբակցությունը այս ժամանակահատվածում ԱԺ-ում աշխատել է իր օրակարգով: Իշխանությունները ԱԺ-ում քննարկումներ են իրականացնում մեր իրական իրավիճակից կտրված։ Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«Մեր բազմաթիվ  նախաձեռնություններ, որոնք վերաբերվել են անվտանգությանը, Արցախին նրանց կողմից մերժվել է: 2020-ի նոյեմբերի 9-ի կպիտուլյացիայինց հետո կապիտուլյացիոն գործընթացները շարունակվում են Հայաստանում, որովհետեւ կուրորեն ՀՀ իշխանությունները գնում են կեղծ «խաղաղության օրակարգի»: Դա ստիպեց, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն իր գործունեությունը շարունակի փողոցում: Մենք փողոցում գեներացրեցինք մեր ժողովրդի պայքարի ոգին, նաև միջազգային հանրությանը ցույց տվեցինք, որ Հայաստանի ժողովուրդն ի վիճակի է շարունակել պայքարել իր ինքնության համար: Եվ երրորդը, եթե ժամանակավրեպ ինչ-որ փաստաթղթեր պետք է ստորագրվեին, մենք կանխարգելեցինք»:

Նրա խոսքով՝ հիմա փողոցային գործընթացներն ավարտվել են և ընդդիմության համակիրները իրնց մանդատ են տվել, որ իրենց գործունեությունը շարունակեն ԱԺ-ում․

«Մենք ԱԺ-ում աշխատելու ենք մեր օրակարգով: Դրանք վերաբերելու են Արցախին, անվտնգությանը, պաշտպանությանը, դրանք վերբերելու են սոցիալական խնդիրներին, տնտեսության վիճակին, պետական կառավարմանը, ՀՀ իշխանությունների հավասարակշռության խախտմանը և այլն: Մենք այդ ամենը կներկայացնենք հանրությանը»,-հայտարարեց նա։

Պատգամավորը նշում է, որ իրենց օրակարգում մնում է այս իշխանություններին փոխելը, հեռացնելը․« Մեր պետությունը պետք է ձերբազատվի պարտվողական իշխանություններից: Պարտված իշխանությունը անընդհատ գտնվում է պարտադրանքի, ճնշման ներքո: Մենք ամբողջությամբ մեր գործիքակազմերը, քաղաքական ուժերի հնարավորություններն օգտագործեցինք իշխանություններին հեռացնելու համար։ Ավելի լայն համախմբումը հնարավոր չէր, որովհետև մարդկանց մի մասը խնդիրներ ունի, մեր համակիրների մի մասը գտնվում է բանտերում, ճնշումների ներքո, իսկ մեր համակիրներից դուրս մարդկանց մի մասն իրականում մոլորված վիճակում է։ Դրա համար չկարողացանք այն ուժը գեներացնել, որն անհրաժեշտ է այս իշխանությանը հեռացնելու համար: Հիմա մենք կարծում ենք, որ ԱԺ-ում աշխատելու ժամանակ նաև մեր գաղափարակիցները պետք է լինեն մեր թիկունքին», - ասաց Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով իրեն կալանավորելու հարցին խմբակցության ղեկավարը նշեց, որ վերջին շրջանում չի հարցաքննվել և չի ստացել ոչ մի նմանատիպ տեղեկությունը․ «Ընդ որում տարբեր ոլորտներում որպես վկա ներկայացնում եմ, թե ինչ է կատարվել իմ ղեկավարած գերատեսչության ժամանակ և չի եղել մի գործընաց, որ ինձ հրավիրեն և ես չներկայանամ։ Ես անձեռանամխելիության քողի ներքո երբևիցե չեմ թաքնվել, իմ գործողությունները միշտ տեղի են ունեցել հրապարակային։ Այս իշխանություններից ամեն ինչ էլ սպաելի է՝ կարող են բեմադրել թատրոններ, քաղաքական հետապնդումներ։ Իրականում հետապնդումները ամեն տեղ են, թե՛ քաղաքական հետապնդումներ, թե՛ քրեական»,- ասաց նա։

Պատգամավորն ավելացրեց, որ ինքը վախեցող չէ, այդ պատճառով է գրել «Боевая готовность номер один»։

Անդրադառնալով մինչև տարեվերջ «Խաղաղության պայմանագիր» կնքելուն ընդդիմադիր գործիչը նշեց․

«Այս իշխանութունները եկել են իշխանության խաղաղության օրակարգով՝ պատերազմ թույլ չտալու, նաև ասել են Արցախը Հայաստան է, և վերջ։ Իրենց ծրագրերում նշված է եղել Արցախի ինքնորոշումը, բայց բոլոր այդ ծրագրերից հրաժարվել են։ Ժողովուրդը իրենց մանդատ է տվել իրականացնելու այդ ծրագրեը, բայց իրենք հիմա հակառակն են անում, որը նշանակում է՝ լիգիտիմ չեն։  Ինչ վերաբերվում է «խաղաղության օրակարգին»՝ այս իշխանությունները մեկ անգամ չէ , որ արտահայտել են, որ մենք գնում ենք խաղաղությա հաստատման, բայց պարտված իշխանությունը գտնվում է ճնշվածության ներքո։ Դա է պատճառը , որ բոլոր հանդիպումներին ճնշում են մեզ։ Վերջին մի քանի հանդիպումներին, կարծես թե, ներկա չէ Հայաստանի Հանրապետությունը և տեսակետ չի հայտնում, միայն այս իշխանությունը համաձայնվում է այս կամ այն փաստաթղթին։ Ոչ մի փաստաթուղթ Արցախի համար լիակատար չի համապատասխանում այն գործընթացին, որը տեղի է ունեցել նախկինում, և այն սկզբունքներին, որոնք որ ձևավորված են եղել։ Արցախի ինքնորոշումը առաջնային է եղել։ Ադրբեջանը բոլոր պատերազմներում, ընդմիջումների ժամանակ ներկայացել է որպես ագրեսոր, և հանցագործություն է գործել Արցախի ժողովրդի վրա, որոնք իրենց պատմական տարածքում ուզում են խաղաղ պայմաններումապրել»։

Սեյրան Օհանյանը կարծում է, որ Ադրբեջանը միշտ խաղաղ պայմանները օգտագործել է նախապատրասվելու համար, և նորից հարձակվել է․ «Խոշտանգումներ են իրականացրել մարդկանց և տարբեր պատմամշակույթային տարածքների վրա, անօրինական զենքեր են կիրառել։ Օգտագործել են տարբեր ուժեր, որոնք մինչ այսօր սադրանքների միջոցով օգտագործվում է Հայաստանի վրա։ Խաղաղ կարող են ապրել այն պետությունները, որոնք թշնամի պետությունից վեր են ածվում հարևան պետության»,- ավելացրեց նա։

Պատգամավորը կարծում է, որ Ադրբեջանի իշխանության գործողությունները ցույց չեն տալիս, որ պատրաստ են Հայաստանի հետ խաղաղ ապրելու և այս պայմաններում ասել, որ գնում ենք խաղաղ բանակցությունների, կոպտ ասած, ատամ ցույց չտալ, մեր շահերը չպաշտպանել, դա բնորոշ է միայն պարտված իշխանություններին․ «Դրա համար ենք ասում, որ պետք է փոխել բանակցողին, որպեսզի նոր բանակցողը բանակցային նոր նախաձեռնություններով, նոր մարտավարական քայլերով կգնա մեր շահերի պաշտպանությանը»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։