23 04 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 416.84 |
GBP | ⚊ | 482.49 |
GEL | ⚊ | 146.74 |
RUB | ⚊ | 4.2 |
USD | ⚊ | 391.44 |
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ուկրաինական գերությունից ազատված Վիկտոր Մեդվեդչուկն ուղարկվել է Ռուսաստան։
«Մենք նրան ուղարկել ենք Ռուսաստանի Դաշնություն։ Մենք վճռականորեն շարունակում ենք գործընթացը»,- ուրբաթ լրագրողներին ասել է Էրդողանը։
Ուկրաինայի հետ գերիների փոխանակման արդյունքում ազատ է արձակվել 56 մարդ, որոնցից 55-ը զինծառայողներ են, հինգը՝ Դոնբասից, մնացածը՝ ՌԴ ԶՈւ զինծառայողներ։ Ուկրաինային փոխանցվել է 215 մարդ։ Նա նաեւ նշել է, որ 56-րդ փոխանակվողն ուկրաինացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկն է։