|
Փոխարժեքներ
10 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.97 |
| EUR | ⚊ | € 448.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.8745 |
| GBP | ⚊ | £ 514.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.6 |
Այսօր Գլենդելում ՀՀ հյուպատոսության առջև հանրահավաք է տեղի ունեցել` հաջակցություն Հայաստանում ապրիլի 25-ից Արցախի և Հայաստանի Հանրապետության փրկության համար պայքարի ելած և համազգային «Դիմադրություն» շարժում ձևավորած հայրենակիցներին:
Բազմահազարանոց հանրահավաքը սկսվեց հյուպատոսարանի դիմաց, որտեղ ելույթներից հետո ակցիայի մասնակիցները քայլեցին դեպի Գլենդելի Արցախի փողոցը` փակելով ամենաբանուկ փողոցներից մեկը:
Ցույցի մասնակիցները Հայաստանի և Արցախի դրոշներով էին և վանկարկում էին՝ «Նիկոլ, դավաճան», երգում՝ «Զարթնիր լաո» և այլ հայրենասիրական երգեր:
«Այստեղ հավաքված հայրենակիցները մեկ պատգամ ունեն Նիկոլ Փաշինյան-դավաճանին՝ հեռացի՛ր, գնա՛: Երկիրը թող այն կարող ուժերին, որոնք կազատագրեն երկիրը Արցախը հանձնելու դավաճանական կեցվածքից», - նշել է ակցիայի մասնակիցների մեկը: