|
Փոխարժեքներ
15 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
Ավան վարչական շրջանից «Դիմադրություն» շարժման իրազեկման ավտոերթ է մեկնարկել, որն անցնելու է հանրապետության բոլոր մարզերով՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Ավտոերթը մեր հերթական բողոքի գործողությունն է․ ապրիլի 5-ից սկսել ենք բողոքի նոր ալիք և դա տարբեր գործողություններով արտահայտվում է»,-ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, որը մասնակցում է բողոքի գործողությանը։
Նա նշեց, որ ավտոերթով փորձում են պայքարի հիմնական գաղափարները հասցնել մարդկանց և ասել, որ այսօր ժամը 19։00-ին հերթական համազգային հանրահավքն է Ֆրանսիայի հրապարակում՝ հրավիրեն քաղաքացիներին պայքարի մասնակիցը դառնալու։
«Իսկ պայքարի նպատակը շատ պարզ է․ այսօրվա ապիկար իշխանությունները մեր երկիրը տանում են կործանման, մեր երկրին և ժողովրդին դրել են այնպիսի մի երկընտրանքի առջև, որը գոյաբանական է․ մենք մեր երկրում պաշտպանում ենք մեր երկրի անկախությունը և մեր ազատ ապրելու իրավունքը, սա է խնդիրը, մենք չենք ուզում թուրքանալ»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․