|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Նիկոլը, բացի այն, որ քաղաքականապես դավադիր, կապիտուլյանտ և հող հանձնող է, նաև ծայրաստիճան վախկոտ իշխանամոլ է: Հանուն իր թրքահպատակ իշխանության պահպանմանը, նա ոչ միայն Հայրենիք է հանձնել, այլ նաև պատրաստ է զոհաբերել հայի արյան մինչև վերջին կաթիլը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նա շատ լավ գիտի, որ եթե շարունակի մնալ իշխանության` ապա նորից հսկայական տարածքներ ենք կորցնելու, կամ էլ նոր պատերազի ու զոհերի գնով պարտություն ու պետականության կորուստ ենք ունենալու: Իսկ եթե հրաժարվի վարչապետի պաշտոնից, իր ստեղծած աղետալի իրավիճակն այսօր անկորուստ շտկելը միանգամայն հնարավոր է: Այս ամենը նա լավ գիտի, բայց կամովին երբեք չի հեռանա: Նրան պետք է ամեն կերպ հեռացնել:
Նա գենետիկորեն ատել և ատում է Հային ու Հայաստանը: Իսկ ամենաշատն ատում և վախենում է գիտակից, արժանապատիվ ու հայրենասեր հայերից:
Նրա համար ցանկալի են միայն անթասիբ, անհայրենիք ու ապազգային կերպարները` Էդմոնմարուքյաններ, վահագնալեքսանյաններ և այլն: Սակայն կապիտուլյանտը նույնիսկ նրանց չի հարգում:
Եթե սխալվում եմ, ուրեմն ցույց տվեք իր թիմում գոնե մեկ մարդ, ով այս երկրի համար ինչ-որ բան է արել: Ցույց տվեք մեկին, ով հայտնի է եղել որպես շրջապատում հարգված, իր երկրի, քաղաքի, գյուղի, բակի համար ինչ-որ համընդհանուր օգտակար, մնայուն գործ արած մարդ:
Հ.Գ.
Քիչ թե շատ թասիբ-նամուս ունեցողները 44 օրյա պատերազմից հետո թքեցին ու հեռացան Նիկոլի խունտայից»։