|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ-ը դեմ է ցանկացած միակողմանի գործողությունների, հատկապես՝ Ադրբեջանի կողմից, որոնք միայն սրում են իրավիճակը Ղարաբաղում։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նա նշել է, որ ակտիվորեն և ուղղակիորեն շփվում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարության հետ։
«Վերջերս՝ մեկ շաբաթ առաջ, ես հեռախոսազրույց ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև երկու արտաքին գործերի նախարարների հետ՝ փորձելով խթանել Լեռնային Ղարաբաղի հարցի երկարաժամկետ քաղաքական կարգավորման հեռանկարները: Մենք, այս առումով, խթանում ենք վստահության ամրապնդման տարբեր ծրագրեր և միջոցառումներ։ Մենք դեմ ենք ցանկացած միակողմանի գործողությունների, հատկապես՝ Ադրբեջանի կողմից, որոնք միայն սրում են իրավիճակը»,- ասել է Բլինքենը։