|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հետաձգում է վերջնական որոշումը Ռուսաստանի հետ պատերազմի համար Ուկրաինա բարձր տեխնոլոգիական տանկեր տրամադրելու վերաբերյալ՝ չնայած մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների ճնշմանը: Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով այս հարցի քննարկմանը ծանոթ աղբյուրներին։
Փոխկանցլեր և էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկի և արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոկի կողմից առաջադրված պլանը նախատեսում է մոտ 100 տանկի փոխանցում:
Ի սկզբանե այս հարցով որոշում էր սպասվում այս շաբաթ։ Սակայն այժմ կանցլերը պնդում է, որ Գերմանիան նախ պետք է ընդհանուր դիրքորոշման հասնի այս հարցում արևմտյան դաշնակիցների հետ՝ նախքան ծանր զինտեխնիկա մատակարարելը։
«Ես կարծում եմ, որ դա հենց այն հարցն է, որում Գերմանիայի համար լուրջ սխալ կլիներ հատուկ դեր խաղալը և հատուկ ճանապարհով գնալը»,- ասել է նա։
Չորեքշաբթի և հինգշաբթի ՆԱՏՕ-ի արտգործնախարարները քննարկել են Ուկրաինային ռազմական աջակցությունը, սակայն տանկերի մատակարարման վերաբերյալ մանրամասներ չեն հայտնել: