|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ ուժերը կրակ են բացել Օմանի ծոցում Իրանի դրոշի ներքո նավարկող Hasna տանկերի վրա։
Ինչպես հաղորդում է APA-ն՝ հղում անելով ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությանը (CENTCOM), տանկերը, որը ուղևորվում էր դեպի իրանական նավահանգիստ, մայիսի 6-ին չի ենթարկվել ԱՄՆ ուժերի բազմաթիվ նախազգուշացումներին։
«ԱՄՆ ուժերը կիրառել են հարկադիր միջոցներ Օմանի ծոցում և վնասազերծել իրանական դրոշի ներքո նավարկող տանկերը», – հայտարարել է CENTCOM-ը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ դեռ «չափազանց վաղ է» մտածել ԱՄՆ-ի և Իրանի միջև հաշտության ուղիղ բանակցությունների մասին: