|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոսկվան հույս ունի, որ Օմանի ծոցում նավթատար նավերի հետ կապված իրավիճակը «թեժ» փուլի չի հասնի, միջադեպը հարկավոր է մանրակրկիտ հետաքննել: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը. հայտնում է РИА Новости-ն:
«Ակնկալում ենք, որ կոնֆլիկտը չի հասնի թեժ փուլի, նկատի ունեմ` ռազմական գործողությունների: Իրավիճակը պահանջում է մանրակրկիտ հետաքննության անցկացում և այդ վտանգավոր սադրանքի իրական հեղինակի բացահայտում»,- ասել է նա։