|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոսկվան հույս ունի, որ Սուդանում ստեղծված ճգնաժամը կկարգավորվի խաղաղ միջոցներով` ներազգային լայն երկխոսության հիման վրա: Այդ մասին ավանդական ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. հայտնում է РИА Новости-ն:
«Դրա հետ կապված` մենք նշում ենք անցումային ռազմական խորհրդի ջանքերը երկրում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնել ենք, որ ՌԴ-ն ճանաչում է Սուդանի նոր իշխանություններին: