Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Երբ Ֆրանսիան մտնի պատերազմի մեջ, ֆրանսիական բանակի մարտական պաշարները կսպառվեն 3-4 օրից։ Ֆրանսիայի Սենատի արտաքին գործերի, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի ղեկավար Քրիստիան Կամբոնը, ելույթ ունենալով RFİ ռադիոյով, խոստովանել է, որ Ֆրանսիան ի վիճակի չէ երկարաժամկետ պատերազմ վարել, և այդ փաստը վաղուց հայտնի է քաղաքական գործիչների լայն շրջանակների։
Նա նշել է, որ հնարավոր լայնածավալ պատերազմի դեպքում Ֆրանսիայի ռազմական պահուստները կբավարարեն ընդամենը 3-4 օր։
Ռազմական տեխնիկայի հիմնական մասը փոխանցվել է Աֆրիկայում «Բարխանե» զորախմբի օգտագործմանը, մնացած ռազմական մատակարարումները կատարվում են բանակի պահեստներից։
Կամբոնը Ֆրանսիայի ներկայիս վիճակը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի հետ, երբ բանակը պարտություն կրեց ռազմական ռեսուրսների բացակայության պատճառով։