Միասին կարող ենք
կարևոր
1492 դիտում, 1 օր առաջ - 2026-04-04 20:40
Քաղաքական

«Պատերազմ բերել եք միայն դո՛ւք, իսկ պատերազմ բերողը պետք է հնձի իր ցանածը՝ նվազագույնը իշխանափոխությամբ»․ Սերժ Սարգսյան

«Պատերազմ բերածները պատերազմ բերողներ են փնտրում, Արցախը հանձնածները՝ Արցախ հանձնողներ։ Չնայած ինչո՞ւ եմ զարմանում. մինչև հիմա էլ Նիկոլ բերածները Նիկոլ բերողներ են փնտրում։ Մեր քաղաքական դաշտը կարծես երկերեսանիության փառատոնի և կեղծավորության շքերթ լինի։ Մենք այդ խաղերում չկանք, մենք ազնիվ խաղի կանոնների կողմնակիցն ենք։ Պատերազմ բերել եք և պատրաստ եք բերել միայն դուք, իսկ պատերազմ բերողը պետք է հնձի իր ցանածը՝ նվազագույնը՝ իշխանափոխությամբ, առավելագույնը՝ պատժով, օրենքի ողջ խստությամբ։ Սա է պահանջում ոչ միայն աստվածային արդարության կանոնը, այլև մեր ժողովրդի կենսական շահը»-ՀՀԿ 18-րդ համագումարի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։