|
Փոխարժեքներ
06 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
«Բագրատ Սրբազանի գլխավորած Շարժման նկատմամբ Իշխանության վախերը պայմանավորված են մոտալուտ իշխանափոխությամբ»,-այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ իշխանության տարբեր շերտերում ծվարածները լավ գիտեն, որ իրենց ուսերին կրում են Քրեական օրենսգրքի ամենատարբեր հոդվածներով լցված պարկեր, և իրենք շատ լավ հասկանում են, որ իշխանափոխության դեպքում այդ պարկերը բացվելու են։
«Իշխանական սազանդարները, որոնք մանդատ ունեն զուտ նրա համար, որ քննադատեն ընդդիմադիր ցանկացած շարժում, այս պահին դողէրոցքի մեջ են, և հույս ունեմ, որ իշխանական պատգամավորները շատ ցավագին չեն տանի էն պատկերը, որ կտեսնեն Հանրապետության հրապարակում հունիսի 9-ին։
Հանրության լայն շերտերի կոնսոլիդացիա կա և հանրությունը վաստահում է Բագրատ Սրբազանին ու Շարժմանը»,-վստահեցրեց մեր զրուցակիցը։
Մանրամասն՝ տեսանյութում։