|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ոչինչ չեն տա Եվրամիությանը, բացի խնդիրների լուծումը հետաձգելուց. գերմանական «Welt» թերթին ասել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։
«Ռուսաստանի դեմ առաջարկվող պատժամիջոցները ոչինչ չեն տա, միայն կհետաձգեն խնդիրների լուծումը։ Ավելի նպատակահարմար է լսել մյուս կողմին ու հասկանալ նրա ռազմավարական կասկածները»,- ասել է թուրք քաղաքական գործիչը։
Նրա կարծիքով՝ Ռուսաստանը ՆԱՏՕ-ն ընկալում է որպես սպառնալիք, իսկ նախագահ Պուտինը ցանկանում է վերագծել Խորհրդային Միության սահմանները և նորացնել ռազմավարական դաշինքները։ «Քսանմեկերորդ դարում մարտահրավերները, անվտանգության կանոնները և սկզբունքները նոր են։ Սա չի նշանակում, որ դուք պետք է կատարեք Ռուսաստանի որևէ պահանջ, այլ պետք է լսեք ռուսական կողմին»,- ասել է Քալընը։