Փոխարժեքներ
14 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.47 |
EUR | ⚊ | € 449.96 |
RUB | ⚊ | ₽ 4.5602 |
GBP | ⚊ | £ 519.91 |
GEL | ⚊ | ₾ 142.03 |
Այսօր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր թվիթերյան էջում գրառում է արել, որում ողջունել և ԱՄՆ-ի աջակցությունն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու նպատակով Երևանի և Անկարայի` հատուկ բանագնացներ նշանակելու որոշմանը:
Ուշագրավ է, որ գրառման մեջ Բլինքենը նշել էր Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուին և ՀՀ ԱԳՆ-ին, այլ ոչ թե ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանին:
«Մենք ողջունում ու մեր աջակցությունն ենք հայտնում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի և ՀՀ ԱԳՆ-ի որոշումները` հարաբերությունները կարգավորելու համար հատուկ բանագնաց նշանակելու կապակցությամբ», - բառացի նշված է գրառման մեջ:
Հավանաբար, ԱՄՆ պետքարտուղարը, ինչպեսև ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ չեն հասցնում մտապահել ԱԳՆ ղեկավարի անունը, քանի որ շատ արագ մի նախարարին մյուսն է փոխարինում: