կարևոր
808 դիտում, 55 րոպե առաջ - 2025-11-28 09:53
Քաղաքական

Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից․ «Հրապարակ»

Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ ՔՊ-ում գրեթե վստահ են, որ Ալեն Սիմոնյանը հաջորդ խորհրդարանում չի լինի, որովհետեւ չի համաձայնի շարքային պատգամավորի կարգավիճակին։ Ժամանակ առաջ խոսք էր գնում, որ նրան դիտարկում են ՀՀ նախագահի պաշտոնի համար, երբ Վահագն Խաչատուրյանի ժամկետը լրանա, կամ նա վաղաժամ հրաժարական տա։

Սակայն կարծես թե այլեւս այդ հարցը չի քննարկվում, Փաշինյանը հիասթափված է Սիմոնյանից, եւ պատճառը մասամբ նրա անձնական կյանքն է։ Բացի այդ, նա նոր ֆավորիտներ ունի։ Փոխարենը, ըստ ՔՊ-ականների, Ալեն Սիմոնյանն արտոնյալ կարգավիճակում կարող է ապրել եւս 10 տարի, քանի որ եթե արտահերթ ընտրություններ չլինեն, եւ նա պաշտոնավարումն ավարտի հունիսին, ապա, ըստ օրենքի, գտնվելու է պետության պահպանության ներքո եւ առաջիկա 10 տարին ԱԺ պաշտոնաթող նախագահին հասանելիք բոլոր արտոնություններից օգտվելու է, այդ թվում՝ թիկնապահներ, ծառայողական մեքենա, բնակարան եւ այլն, ինչը, ՔՊ-ականների համոզմամբ, Ալեն Սիմոնյանը կնախընտրի ցանկացած պաշտոնից, որը նաեւ պարտականություններ է ենթադրում։

Ի դեպ, Ալեն Սիմոնյանը լինելու է ԱԺ առաջին խոսնակը, որը կպաշտոնավարի մինչեւ լիազորությունների ավարտը․ նախորդ բոլոր նախագահների պաշտոնավարումը կիսատ է մնացել։