|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանի և վերջինիս ադրբեջանցի գործընկերոջ հետ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումը եղել է արդյունավետ։ Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Այսօր արդյունավետ զրույց ունեցա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ հայտնելու ԱՄՆ-ի ամուր աջակցությունն՝ ուղղված նրանց երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի՝ հնարավորինս շուտ եզրափակմանը», - գրել է Պետքարտուղար Բլինքենը։