|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել ԱՄՆ-ում. հայտնում է Minval.az-ը: Այդ մասին Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն ասել է իր լեհ գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը կայացել է Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ: Մամեդյարովի խոսքով` ՌԴ-ի հետ համատեղ ջանքերի եռակի մեծացման դեպքում կարելի է հույս ունենալ, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում կհաջովի առաջխաղացման հասնել: