|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Քիչ առաջ ԲՀԿ գրասենյակում ավարտվեց ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկրի առջև ծառացած խնդիրները, որոնց լուծման համար անհրաժեշտ է չորս խորհրդարանական ուժերի համախմբված գործելը:
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը լրագրողներին հայտնեց, որ երկկողմանի այս հանդիպումներն ընդամենը օժանդակ բնույթ են կրում, և իրենց համագործակցությունը ԲՀԿ-ի հետ լինելու է միայն «4 քաղաքական ուժերի ֆորմատով»:
ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն էլ նշեց, որ հանդիպման ժամանակ դրվել են կոնկրետ հարցեր, և դրանց շուրջ համաձայնություններ են ձեռք բերվել:
Ընդհանուր առմամբ` երկու քաղաքական գործիչներն էլ արդյունավետ համարեցին հանդիպումը:
Հանդիպմանը ՀԱԿ-ից մասնակցել է Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, ինչպես նաեւ Ավետիս Ավագյանը, իսկ ԲՀԿ-ից՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը:
Մանրամասները` տեսանյութում: